Այս պահին Երասխում իրավիճակը հանգիստ է, կրակոց չկա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը:
Հիշեցնենք՝ ՊՆ-ից հայտնել էին, որ հակառակորդը ժամը 15:00-ից վերսկսել է կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։
«Մի պահ է եղել կրակոցները, մոտ կես ժամ են տեւել: Որեւէ վնաս չի եղել, միայն դիրքի ուղղությամբ են կրակոցները եղել»,- ասաց մարզպետը:
Նրա խոսքով՝ բնակիչների մոտ վիճակը նորմալ է:
Պաշտպանության նախարարությունից էլ ՀԺ-ին ասացին, որ ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: