Անցնող շաբաթ հակառակորդը ևս մեկ անգամ սրեց իրավիճակը։ Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները գործել են անձնուրաց և դիմադրություն են ցույց տվել քանակով գերազանցող թշնամուն: Ի վերջո, մեր ԶՈւ-երին հաջողվել է փախուստի մատնել Ադրբեջանի զինծառայողներին ու վերականգնել առաջնագիծը։ Այս մասին ասվում է «Զինուժ մեդիայի»՝ շաբաթն ամփոփող ծրագրում։
Խոսքը Հանրապետության հյուսիսարևելյան հատվածի մասին է, որի ուղղությամբ նախորդ շաբաթ հակառակորդը սադրանքների էր դիմել։
«Ճնշել ենք հակառակորդին՝ չթողնելով, որ մեզ վրա անգամ մեկ փամփուշտ կրակեն»,-նշել է զինծառայողներից մեկը։
Նշվում է, որ մի քանի անգամ գերազանցող դիվերսանտները շարժվել են հայկական դիրքի ուղղությամբ։
«Այնպես ենք արել, որ հակառոկորդը չկարողանա առաջ գալ։ Ինչքան հնարավոր է պահել ենք դիրքը»,-նշել են զինվորները։
Վիրավոր զինծառայող Անդրանիկ Ալեքսանյանը Զինուժ մեդիայի հետ զրույցում նշել է․ «Ապաքինվելուց հետո պատրաստ եմ մեկնել իմ զորամաս ու շարունակել ծառայությունս նույն ձևով, նորից դիքեր բարձրանալ ու պահել մեր դիրքերը»,։
Ցավոք, հայկական կողմը նախորդ շաբաթ երեք զոհ ունեցավ։ Հիշեցնենք նաև, որ հակառակորդը շարունակում է պարբերաբար սադրանքների դիմել հայ-ադրբեջանական սահմանային տարբեր հատվածներում։