Հայաստանի Հանրապետության նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել Զինված ուժերում մի շարք նշանակումների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Գարիկ Մովսեսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ:
Արմեն Առուշանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։