102-րդ ռազմաբազան ՀՀ անվտանգության մաս է կազմում և ռազմաբազայի հետ կապված հարցերը մենք քննակում ենք մեր ռուս գործընկերների հետ: Եվ ընդհանուր պայմանավորվածություն կա այս ուղղությամբ, և դրա համար մատնանաշել ենք այդ հատվածն ու կարծում ենք, որ այն շատ մեծ կարևորություն ունի:
Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրի այն դրույթը, որի համաձայն նախատեսվում է ընդլայնել ռազմաբազայի հնարավորությունները։
Պատասխանելով ՀՀ պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների մասնակցության ընդլայնման վերաբերյալ կառավարության ծրագրի մեջ ներառված դրևույթին ՝ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ կառավարության ծրագրում ներառված բոլոր կետերի շուրջ պայմանավորվածություն ու հստակություն կա:
Արմեն Գրիգորյանը նշել է, որ բանակում լայնածավալ բարեփոխումներ են սկսվել. «Նոյեմբերի 9-ից սկսած մեր բանակի թարմացման համար զենքեր ենք ենք ստացել: Դա շարունակական գործընթաց է: Մենք ամբողջովին արդիականացնում ենք մեր բանակը և վստահ եմ, որ դա կանենք հնարավորինս սեղմ ժամկետներում»,-հայտարարել է նա։