ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը գտնվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Armenia Today-ի աղբյուրների փոխանցմամբ ՝ Արա Բաբլոյանի հարցաքննությունն արդեն սկսվել է:
Նշենք, որ ԱԺ նախկին նախագահը որպես կասկածյալ է ներգրավվել պետական իշխանության յուրացման քրեական գործի շրջանակներում (300-րդ հոդվածի 1-ին մաս): Քննության նյութերի համաձայն ՝ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր 2018 թվականի մարտի 23-ին, 2018 թվականի մարտի 1-ից ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։
Բաբլոյանը, պաշտոնապես չստանալով Գագիկ Հարությունյանի դիմումը, մարտի 2-ին ստորագրել է այն և հանդես եկել հայտարարությամբ այն մասին, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հակառակ դեպքում՝ ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև 2018 թվականի մարտի 20-ի ԱԺ հաջորդ հերթական նիստը հայտարարել ՍԴ նախագահի հրաժարականի մասին
Հիշեցնենք, որ նախօրեին Բաբլոյանը հայտարարել էր, որ իրեն կարող են մեղադրել միայն այն բանում, որ աջակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության գալու հարցում: