Սահմանադրական դատարանը (ՍԴ) մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը։
Այս մասին Facebook-յան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը։
«Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- գրել է ՍԴ խոսնակը։