Ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
«Անարդարությանը ծառայել եւս չեմ կարող՝ սա հակասում է թե՛ իրավականության, թե՛ բարոյականության մասին ունեցածս պատկերացումներին, հակադիր է տվածս երդումին, ուստի եւս որոշում եմ կայացրել լքելու ձեր շարքերը»,-Facebook-յան իր էջում գրել է Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ մարդկային – մասնագիտական պարտքից ելնելով է հեռանում՝ ներկայացնելով ոստիկանությունում ծառայության դադարեցնելու վերաբերյալ զեկուցագիր։
Նշենք, որ նախօրեին ևս ոստիկանության մի քանի ծառայողներ աշխատանքից ազատվելու զեկուցագրեր էին ներկայացրել։