Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խումբը Արման Թաթոյանի գլխավորությամբ մեկնել է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Այս պահին հանդիպումներ են տեղի ունենում Ներքին Խնձորեսկ գյուղում:
Նշենք, որ նոյեմբերի 9-ին հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, որի համաձայն դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցնում Քաշաթաղի (Լաչինի) շրջանը, Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանագծման խնդիրներ առաջացան։ Մինչ հայկական ԶՈՒ տեղակայումը սահմանների վերահսկողությունը ժամանավորապես ստանձնեցին տեղի հայ կամավորականները։