ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի բնակարանում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Լրատվամիջոցներին․․․
Իշխանության տվայտանքներն ու գործիքակազմը:
Հենց այս պահին, թուրքին ևս 100 մետր տարածք տալու համար իշխանությունը՝ ի դեմս ԱԱԾ–ի, խուզարկություն է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանում` հույս ունենալով, որ այդ կլռեցնի այս դավադրության դեմ բարձրաձայնողներին։
Չի ստացվելու, չեն լռելու..․»,-գրել է Պողոսյանը: