Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ։
Այս մասին Facebook-ի էջում գրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
Նշենք, որ երեկ ԱԱԾ աշխատակիցները Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն են իրականացրել, ապա, ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ձերբակալել նրան։
Հիշեցնենք, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 12-ին։ Նա կալանավորվել է իշխանության բռնի կամ սահմանադրությամբ չսահմանված այլ եղանակով զավթելու մեղադրանքի հիման վրա։