Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ․ Վերաքննիչը մերժեց Դատախազության բողոքը։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը մեղադրվում է իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։ Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ-ն կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:
Այս գորրծով անցնում են ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, Վահրամ Բաղդասարյանը, «Սիսական» ջոկատի հրամանատա Աշոտ Մինասյանը։