ՀՀ ոստիկանությունը գրում է․ «Սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի պետ Ջանիկ Մարությանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն։
Դիմումատուն այդ քայլի ինչ-ինչ պատճառաբանություններ է հրապարակել, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է։
Ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Արագածի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկ Մարությանը աշխատանքից ազատման դիմում էր գրել։
«Սպայի արժանապատվությունից ցածր է հայ ժողովրդի ողնաշարը կոտրած, թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը»,- նշել էր Արցախյան առաջին և երրորդ պատերազմներին մասնակցած գնդապետը: