ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին նա տեղեկացրել է իր Facebook-յան էջում:
«Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ կայքերում իմ ազատման պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա:
Նշենք, որ դեռևս նոյեմբերի վերջին ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք կադրային փոփոխություններ էին սկսվել: