Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը: Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաև՝ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ:
Նման ահազանգեր արձանագրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։
Հայաստանյայց առաքելական սուրբցև ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում»,-գրել է նա։
Ըստ Թաթոյանի՝ պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է ՀՀ ոստիկանության պետի հետ, ով հավաստիացրել է, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ բռնությունը կանխելու համար։
Հիշեցնենք, որ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու քահանան հրաժարվել է սեղմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու մոտ` հոգևոր հոր հետ հաշվեհարդար տեսնելու համար։