Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ արձակեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել էր։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գորիս համայնքի ղեկավարը ձերբակալվել էր՝ օրենքի խախտմամբ հավաք կազմակերպելու փորձ կատարելու կասկածանքով։
Հիշեցնենք նաև, որ Առուշանյանը կոչ էր արել փակել Գորիս տանող ճանապարհը, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցելության ժամանակ չմտնի Գորիս։