Հայտնի է դարձել առավոտյան Ախալքալաքի հետիոտնային կամրջից իրեն ցած նետած կնոջ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ու այլ մանրամասներ։ Մահացած 55-ամյա Ա․ Խ․-ն «Վրացական երազանք» կուսակցության նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի կինն է:
Հենզել Մկոյանի պնդմամբ իր եղբոր կնոջը հասցրել են ինքնասպանության։
«Խեղճ կնոջը ինքնասպանության են հասցրել։ Սկզբում ձերբակալել են 17-ամյա որդուն, իրավունք չեն տվել հանդիպել։ Հարսս արցունքներով եկավ ինձ մոտ և օգնություն խնդրեց, հետո պայթեցրին ամուսնու մեքենան։ Ստուգեցին բոլոր ընկերությունները, տուգանեցին, կանգնեցրին ՀԷԿ-ի աշխատանքը, որի բացմանը ներկա էր անգամ Շևարդնաձեն։ Նա չկարողացավ դիմանալ այդ ամենին։ Նա հանգիստ, լավ կին էր, հասարակ ուսուցչուհի», – nor.ge-ի փոխանցմամբ՝ պատմել է Հենզել Մկոյանը։
Նշվում է, որ Հենզել Մկոյանի եղբոր որդին ձերբակալվել էր մարտի 26-ին։ Օգոստոսի 21-ին պայթեցրել են հանգուցյալի ամուսնու՝ Մարտուն Մկոյանի մեքենան։ Մի քանի օր առաջ կանգնեվել է Մարտուն Մկոյանին պատկանող ՀԷԿ-ի աշխատանքը։ Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի տվյալներով՝ ընկերությունը գետի ջուրն օգտագործել է առանց թույլտվության։