ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Բաքվից հայրենիք վերադարձած գերիներին։
«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»,- Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նշենք, որ ռուս խաղաղապահների կողմից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ անձ և Երևան են վերադարձվել հինգ գերիներ: Հետպատերազմյան շրջանում հայրենիք վերադարձած հայ գերիների թիվը հասել է 59-ի։