ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ օրենսդրական նախագիծ են ներկայացրել ազգային ժողով, որում առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։
Մասնավորապես, առաջարկվում է արգելել տեղեկատվական հարթակներում այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որտեղ հղում է արվում անանուն աղբյուներին։
Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը։