ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմով պայմանավորված՝ ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ, Հայթաղ, Արագած, Ոսկեհատ և Մրգաստան համայնքներում հաշվառված վեց զորակոչիկների ուղարկվել են զորավարժանքի ներկայանալու վերաբերյալ համապատասխան ծանուցագրեր:
Նշված համայնքների ղեկավարները «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով կազմել և ՊՆ հիշյալ ստորաբաժանմանն են հանձնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ վեց պաշտոնական փաստաթղթեր այն մասին, թե իբր հիշյալ վեց անձինք բացակայել են Հայաստանից։
Այդ գործողություններով օժանդակել են ծանուցագրեր ստացած անձանց ռազմական դրության պայմաններում խուսափել զորավարժանքից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում: