Կառավարության բողոքի ակցիայի մասնակիցներից 25-ը բերման են ենթարկվել Ոսիկանություն՝ որոնք մեղադրվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով:
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նշենք, որ հոդվածը վերաբերում է իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելուն կամ տնտեսվարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելուն, որն առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Հիշեցնենք, որ Կառավարության երկու մուտքերը շրջափակած ընդդիմադիր ուժերը փորձում էին խոչընդոտել վարչապետի մուտքը աշխատավայր: