Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեղադրանքով Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Էդվարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը դատապարտվեցին 4,5-25 տարվա ազատազրկման:
Մանավորապես՝ Պավել Մանուկյանը դատապարտվել է 7 տարի 8 ամսվա, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամսվա ազատազրկման: Իսկ Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Բիլյանը, Էդվարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը՝ 4,5-8 տարի ավատազրկման:
Ամբաստանյալներից Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի, Սմբատ Բարսեղյանը՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերը», 2016-ի հուլիսի 17-ին գրավելով ՊՊԾ գունդը, պահանջել էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, նրանք ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեցին 15 օր, հետո զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին։
Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի 8 անդամների խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, փոխվել էր հեղափոխությունից հետո։ Զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը մահացել է 2018-ին։