«Կուտակված և կուտակվող բացասական էներգիան վաղ, թե ուշ դուրս է գալու և որքան ուշ, այնքան՝ ավելի մեծ վնասով: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին արդեն միացել են բարձրաստիճան զինվորականները: Փոխանակ հրաժարական տալու և երկիրը սահմանադրական ճանապարհով առողջացման տանելու, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է կազմակերպում, շրջապատված զինված ոստիկաններով և թիկնապահներով:
Արկածախնդիր Նիկոլ Փաշինյանին սատարող պաշտոնատար անձինք այլևս կրելու են համապարտ պատասխանատվություն հետագա բացասական զարգացումների համար: Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է: Ստեղծված իրավիճակում այլ ճանապարհները բախումների են տանելու: Քաղաքական բոլոր ուժերը պետք է իրենցից կախված ամեն ինչ անեն բախումներ թույլ չտալու համար»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին ժամը 16։00-ին հրավիրել է Հանրապետության հրապարակ։ Իսկ «Հայրենիքի փրկության շարժումը» քաղաքացիներին հրավիրել է Ազատության հրապարակ։