Փաստաբան Բենիկ Գալստյանն իր Facebook-յան էջում գրել է, որ այսօր տեղի է ունեցել քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի նիստը:
«Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։
Շնորհակալ եմ դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ օբյեկտիվ որոշման համար։ Հիշեցնեմ, որ Հակոբը հայհոյել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին։
Նշեմ նաև, որ պաշտպանյալս Արցախյան ազատամարտի մասնակիցներից է եղել՝ 17 տարեկան հասակում կամավորական հիմունքներով միացել է մեր նոր կազմավորվող բանակին և մասնակցել է մի շարք թեժ մարտերի»,-նշել է փաստաբանը: