Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով «Հայրենիքի փրկություն» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ներգրավել է որպես մեղադրյալ՝ 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Այս մասին հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: «Ցանկացած պահ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը», – ասել էր նա: