ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ըստ այդմ՝ Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 13 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։
Նշենք, որ առաջադրված էին երեք թեկնածուներ՝ Արմեն Հայկյանցը, Արսեն Մկրտչյանը և Սամվել Գրիգորյանը։ Վերջինս ինքնաբացարկ է հայտնել։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ «Իմ քայլն» այսօր վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրելու։