ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր Facebook-յան էջում գրել է.
«Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջական զինված ծառայողների գերագույն հրամանատարը:
Իրե՞նք են չէ կրակում Սյունիքի գյուղերի մոտ:
Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը» ու վիրավորանքի, ատելության բառերով խոսում Հայաստանի, Արցախի ողջ բնակչության մասին (մեջբերել եմ դրանց միայն մի մասը` «շակալներ, վայրի հրեշներ, ուղեղ չունեցող» և այլն):
Ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում: Այս ամենը ևս հիմնավորում է, որ Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ նրանք (դրոշներն ու ցուցանակներն էլ) չպետք է լինեն»: