Վարչական դատարանում ընթանում է Օնիկ Գասպարյանի հայցի քննարկումը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:
Ինչպես հայտնի է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանը վիճարկում է իր պաշտոնանկությունը։ Գործը քննում է դատավոր Մհեր Պետրոսյանը, որը հրաժարվել է ինքնաբացարկ հայտնել՝ չնայած վարչապետի ներկայացուցիչների միջնորդությանը։
Նշենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին՝ Իսկանդերի հետ կապված Փաշինյանի հայտարարությանը ծիծաղով արձագանքելու համար։