ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընդմիջումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մեղադրական և պաշտպանական կողմերի միջնորդությունները կքննի առանձին-առանձին։
Պաշտպանական կողմը միջնորդեց կիրառել ՍԴ որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել 300․1 հոդվածը, ինչպես նաև իրենց պաշտպանյալների նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և հանել խափանման միջոցը։
Մեղադրող կողմը նշեց, որ պաշտպանական կողմի միջնորդությունը պետք է մերժել և համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի ապրիլի 6-ին, ժամը 17։45-ին։