Վերջին շրջանում Հայաստանում հաճախակիացել են բանկային քարտապանների նկատմամբ խարդախությունների դեպքերը: Կիբերհանցագործներն օգտագործում են մեսենջերներ՝ տարբեր բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար:
Հայաստանում Viber-ի կողմից արգելափակվել է խարդախության տարրեր պարունակող ավելի քան 1200 հաշիվ։ Հանցագործները զանգահարում կամ գրում են օգտատերերին բանկային կեղծ հաշիվներից և ներկայանում են որպես տվյալ բանկի աշխատակից։
Հանցագործները հաղորդակցման միջոցով փորձում են օգտատերերից տարբեր պատրվակներով տեղեկատվություն ստանալ բանկային քարտի տվյալների վերաբերյալ: Viber-ը հիշեցնում է, որ մեսենջերներով օգտատերերը չպետք է որևէ մեկին փոխանցեն
– բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը, CVV- ծածկագիրը,
– որևէ PIN կոդ,
– ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը,
– 3D Secure համակարգի գաղտնաբառը,
– SMS գաղտնաբառը: