Վարչական դատարանը մայիսի 4-ին լսումներ կանցկացնի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայցով՝ ընդդեմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին տեղեկանում ենք datalex.am-ից:
Հայցադիմումի շրջանակներում Խաչատրյանը պահանջում է նախարարին պարտավորեցնել վերականգնել իրեն Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ ՝ պահանջելով անվավեր ճանաչել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին աշխատանքից ազատելու մասին նախագահի հրամանագիրը:
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ է արվել փետրվարի 24-ի երեկոյան ՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատերազմի ընթացքում «Իսկանդեր» համալիրի օգտագործման վերաբերյալ:
Փետրվարի 25-ի առավոտյան Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Վարչապետը այս հայտարարությունը համարեց որպես ռազմական հեղաշրջման փորձ: