Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի։ Armenia Today-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մանրամասնեց.
«Հայցով պահանջվում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, նաև ճանաչել Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Նկատի ունենալով, որ միաժամանակ 2 տարբեր խախտումներ են թույլ տրվել՝ 2-ական մլն դրամ ենք պահանջում: Ընդհանուր առմամբ՝ 4 մլն դրամ»,-ասաց Ալումյանը։
Հարցին, թե Ն․ Փաշինյանի մասնավորապես ո՞ր հայտարարությունների մասին է խոսքը, որոնք և պահանջվում է հրապարակավ հերքել՝ փաստաբանը նշեց․ «2021թ․ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում շատ երկար խոսել է ու բավականին մեծ ծավալի զրպարտչական տեղեկություններ է սփռել»։
Իսկ թե ինչու է հայց ներկայացվել նաև Հայաստանի դեմ՝ Ալումյանն ասաց․ «Որովհետև անմեղության կանխավարկածը խախտող տեղեկությունները տարածվել են նաև պաշտոնական կայքերում։ Մասնավորապես՝ տեղադրված են եղել վարչապետի ֆեյսբուքյան, ինչպես նաև կառավարության յութուբյան էջի վրա»։