ԱԱԾ-ն հերքում է «Ամերիաբանկի» խորհրդի նախագահին բերման ենթարկելու և հարցաքննելու լուրը:
Նշենք, որ լրատվամիջոցներից մեկում լուր էր տարածվել, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել, հարցաքննել ու այնուհետև ազատ է արձակել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին։
«Արմենպրես»-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են, որ տարածված տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և հորդորել զերծ մնալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելուց։