Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժվեց։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով նախորդ դատական նիստի ժամանակ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի փաստաբանները միջնորդել էին վերացնել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին։ Դատարանը չվերացրեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցները։
Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 3-ը: