Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ԳԴ խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հաշվի առնելով, որ Գագիկ Բեգլարյանն ինքնակամ է հանձնվել քննչական մարմիններին, իսկ տված վնասի չափով գումարը փոխանցել է Դատախազության դեպոզիտային հաշվին, նրան Դատախազի որոշմամբ ազատ են արձակել»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Բեգլարյանը 2020 թվականի մարտից 23-ից ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233 470 000 ՀՀ դրամ արժողությամբ) և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով (պաշտոնեական լիրազորությունները չարաշահելը)։ Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։