«Մենք ենք ՀՀ քաղաքացու ազատ կամքի արտահայտման երաշխավորը»,-այս մասին Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթւոր Դավթյանը։
«Մեր առավել առարկայական քննարկումներում իմ համար հիմքեր են առկա հույս հայտնելու, որ մարզում իրավապահ մարմինները ապաքաղաքական հստակ զսպավածությամբ կիրականացնեն իրենց գործառույթները, որպեսզի Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակիչ մտնի քվեախուց և իր խղճի առաջ հանգիստ կատարի ընտրությունը»,-նշել է Դավթյանը։
Դատախազը նշել է նաև, որ ընտրակեղծիքների դեմ պայքարում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը. «Իմ կոչը, իմ հորդորն է մեր քաղաքացիներին, որ իրենք տերը լինեն իրավիճակի, իրենց փողոցում, բակում իրենց հայտնի նման դեպքերում հայտնեն իրավապահ մարմիններին»։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարան ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, նախընտրական քարոզարշավը կլինի հունիսի 7-ից մինչև 18-ը։