Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ին կայացած նիստին որոշում է ընդունել հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել:
Ուժը կորցրած է ճանաչվել «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աղունիկ Հակոբյանի, նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արտյոմ Պողոսյանի, Գագիկ Տոնականյանի դիմումներն ու գրանցումը։
Ինքնաբացարկ ներկայացրած հաջորդ թեկնածուն Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միքայել Միքայելյանն էր: Նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչել: «Միասնական Հայրենիք» կուսակցության պատգամավորի թեկնածուներ Շուշան Ավետիսյանի և Արմինե Օհանյանի գրանցումները ևս ուժը կորցրած ճանաչվեցին:
ԿԸՀ մեկ այլ որոշմամբ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը կտեսանկարահանվի ու համացանցում կհեռարձակվի ուղիղ կապով։