Արդարադատության նախարարությունը հունիսի 23-ին՝ ժամը 11:30-ին, Գյումրի քաղաքում՝ Հայփոստի գլխավոր գրասենյակի տարածքում (Կայարանամերձ հրպ., 1 շենք), կգործարկի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ Հայփոստի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։
Վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվելու են համապատասխան գերատեսչությունների փորձառու աշխատակիցների կողմից մեկ վայրում:
Ներկայում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների թիվը երկուսն է։ Երևանում գործողը տեղակայված է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իսկ Իջևանում գործողը՝ Հայփոստի բաժանմունքի Երևանյան-10 հասցեում։