ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էդգար Արսենյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց մինչև ժամը 13։00-ն ստացած այն հաղորդումների վերաբերյալ տվյալները, որոնց մասով ընթացք է տրվել։
«Ստացվել է ընդհանուր 338 հաղորդում ու ահազանգ։ 155-ը վերաբերել են ընտրակաշառք տալուն, ստանալուն և ընտրակաշառքի միջնորդություններին, 59-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 64-ը քարոզչությանը խոչընդոտելուն»,-ասաց նա։ Նշված 338-ից 126-ն ուղարկվել են հետաքննության մարմիններ։ Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ կա հարուցված մեկ քրեական գործ։
Մանրամասները՝ տեսանյութում․