Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում մի շարք տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկներ, որոնք շարունակվում են նաև այսօր։ Միայն երեկվա տվյալներով՝ վերահաշվարկի արդյունքում 659-ով ավելացել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները, 744-ով՝ «Հայաստան» դաշինքինը։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Armenia Today-ի հետ զրույցում նշել է, որ մեծ հույսեր չի ակնկալում վերահաշվարկից։ «Դեռ ծաղիկներն են»․ Լարիսա Ալավերդյանը՝ հետընտրական սկանդալների, վերահաշվարկի և ընտրախախտումների մասին
«Նրա խոսքով՝ խախտումները որոնք տեղի են ունեցել, վերահաշվարկով չէ, որ պետք է հաստատվեն։ Լարիսա Ալավերդյանը շեշտադրեց հատկապես վարչական ռեսուրսի օգտագործման մասին։ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ինչպես նախկինում, այս ընտրությունների ժամանակ ևս դիտորդները չեն տեսնում այն, ինչ տեսնում են քաղաքացիները։
Նախկին օմբուդսմենը անդրադարձել է նաև հետընտրական շրջանում արձանագրված մի շարք դեպքերի, որոնք որակվել են որպես քաղաքական հետապնդում։ Խոսքը, մասնավորապես «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման, ինչպես նաև Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին է։ Լարիսա Ալավերդյանը նշեց՝ ինչպես ասում են՝ սրանք դեռ ծաղիկներն են։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում․