«Հայաստան դաշինքը» Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի ակցիա է իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ժամեր առաջ դատարանը որոշել է 1 ամսով կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանին։
Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ հրապարակված ձայնագրության հիման վրա: Ըստ ձայնագրության, Չարչյանը պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ «Հայաստան» դաշինքը նրան կալանավորելու որոշումը քաղաքական հետապնդում է համարում։
Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրան մեղսագրվող հոդվածով նախատեսվում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։ Հավելենք, որ Չարչյանը երեկ սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ․