Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 7-ին տեղի է ունեցել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Սերգեյի Դուբակովի քրեական գործով նիստը, որն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հայաստանի կողմից ներգրավվել է 44-օրյա պատերազմին:
Ինչպես հաղորդում է Trend-ը, նիստը նախագահել է դատավոր Սամիր Ալիևը:
Ըստ քրեական գործի՝ Դուբակովը եղել է «ՈՄԱ» կազմակերպության անդամ, մասնակցել ռազմական պատրաստության դասընթացների։