«Անընդհատ խոսվում է ատելության խոսքի մասին, ընտրության արդյունքների վրա դրա ազդեցության մասին։ Կարելի՞ է արդյոք մեջբերել Սերժ Սարգսյանի խոսքերը, եթե մեջբերումն իր մեջ ուղիղ հայհոյանք է պարունակում»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, հունիսի 20-ի ՍԴ-ում արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ իր հարցն ուղղելով «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին։
ՍԴ-ն, այնուհանդերձ, թույլ չտվեց հարցի քննարկումը, և Դավիթ Հարությունյանը չպատասխանեց հարցին։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Այսօր արդեն երրորդ օրն է՝ ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները: