Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը կանխատեսելի էր։ Այս մասին հուլիսի 13-ին Սահմանադրական դատարանի նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա նշել է, որ նախօրեին 44-օրյա պատերազմի մասնակից Զաքարյանի ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է համարել, սակայն հետո բավարարել է նրան 2 ամիս ժամկետով կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ այսօր Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ապօրինի, սակայն նա կալանավորեց 2 ամսով։
Հիշեցնենք նաև, որ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ավելի վաղ ձերբակալվել է։ Փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ իր պաշտպանյալի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան։ Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։