Դատարանը բավարարել է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի կալանավորման միջնորդությունը, ձերբակալությունը համարել է ոչ իրավաչափ: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը:
«Չեմ էլ ուզույմ որոշմանը ծանոթանալ… առանց որոշման հետ ծանոթանալու էլ հասկանում եմ, որ այն ապօրինի է կայացվել, քանի որ մենք ծանրակշիռ փաստական հանգամանքներ էինք ներկայացրել»,- ասաց նա և հավելեց, որ միանշանակ բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում: