Սահմանադրական դատարանը մերժեց չորս ուժերի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունների ԱԺ արտահերթ ընտրությունները անվավեր ճանաչելու դիմումները:
Այսպիսով Սահմանադրական դատարանը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որոշեց թողնել ուժի մեջ: Բարձր դատարանը՝ Արման Դիլանյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց որոշման եզրափակիչ մասը:
«Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասաց Դիլանյանը:
Նիկոլ Փաշինյանը առանց Ազգային ժողովի քվեարկության կնշանակվի վարչապետ՝ որպես խորհրդարանական մեծամասնության թեկնածու: