Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ որոշում կայացրեց։
Վազգեն Մանուկյանի գործով հաջորդ դատական նիստը կլինի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։
Նշենք, որ պաշտպանները դատարանին միջնորդել են Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին խափանման միջոց ստորագրությունը վերացնել։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։