Դատարանը հրապարակեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատավոր Վահե Միսակյանը մերժեց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ նրա նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցը։
Դատավորը հայտարարեց, որ որոշումը կտրամադրվի լրացուցիչ։
Հիշեցնենք նաև, որ հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 22-ին։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։