Հուլիսի 22-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 10 տարի ազատազրկման էր դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին՝ հայկական կողմից Արցախի մարտերին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Դատավարությանը, որը տեղի ունեցավ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ, Էդուարդ Դուբակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Նա իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկում»,- ասված է գործակալության հայտարարության մեջ: Դատավճռի համաձայն՝ պատժի կրումն ավարտելուց հետո Դուբակովը վտարվելու է Ադրբեջանից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ՌԴ քաղաքացին ապօրինաբար այցելել է Ղարաբաղ, որտեղ մասնակցել է Քարվաճառի շրջանի տարածքում անցկացվող զորավարժություններին: Նա ձերբակալվել էր Բաքվում այս տարվա հունվարին՝ հատուկ գործողության ժամանակ: