«Որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանն ԱԺ-ում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ-ում լրագրողների շարժի սահմանափակման հետ կապված Սիմոնյանը նշել է, որ եղել են վտանգավոր նախադեպեր՝ վկայակոչելով «Հոկտեմբերի 27»-ը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի դեպքը։
«Ամեն դեպքում, լրագրողներն ունենալու են օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն ԱԺ-ում իրենց գործունեությունը ծավալելու համար»,- հավելել է Սիմոնյանը։