Առաջիկայում ոստիկանության նոր պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռու և Շիրակի մարզերում։ Հուլիսի 26-ից օգոստոսի 27-ը պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում անցկացվում է միասնական ընդունելություն-մրցույթ։ Մրցույթին մասնակցում են ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողները։ Ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ընդունելություն-մրցույթի համար սահմանված է 570 տեղ, որից 258-ը՝ Լոռու մարզի, 257-ը՝ Շիրակի մարզի համար, նախատեսված է ևս 55 տեղ Երևան քաղաքում պարեկների թիվը համալրելու նպատակով։
Մանրամասն՝ տեսանյութում։